Բեթղեհեմի հաճախորդը

Դա ցանկալի դուռը չէր: Այն մեխած էր տախտակներով եւ մեխի վրայով ձգված մետաղալարով ամրացնում էր սյունը։ Մարդը մնացել էր կանգնած եւ սպասում էր։
«Միայն ամոթ է, որ կինը ստիպված է այստեղ երեխա ունենալ»,-մտածում էր նա։ Նա զգուշությամբ վերցրեց մետաղալարը մեխից, հենեց դռանը եւ ճչաց, երբ տեսավ ծղոտի վրա ընկած երեխային, որի կողքին նստած էր շատ երիտասարդ մայրը։ Երեխան ծիծաղում էր․․․ Պատի հետեւում կանգնած մարդը, որը լավ չէր երեւում, ասաց․ «Նա կարող էր լինել մեկը նրանցից, որոնց հովիվները որպես հրեշտակ են պահում»։ Պատին հենվածը հագել էր մոխրագույն մկան վերնաշապիկ եւ երկու ձեռքերով բռնել էր ծաղիկները․ դրանք խիտ, դեղին շուշաններ էին։ Մարդը վախ էր զգում եւ քայլելիս մտածում էր․ «Թերեւս այն հոյակապ պատմությունները, որոնց մասին հովիվները պատմում էին քաղաքում, ճշմարտություն են»։
Երիտասարդ կինը սիրալիր ու հարցական մի հայացք նետեց, իսկ երիտասարդ տղամարդը հարցրեց կամացուկ․ «Այստե՞ղ է բնակվում ատաղձագործը»։ Երիտասարդ կինը տարուբերեց գլուխը․ «Նա ատաղձագործ չէ, նա հյուսն է»։
«Դա նշանակություն չունի»,- ասաց մարդը,- «Նա կարող է դռներ վերանորոգել, եթե իր հետ գործիք ունենա։ Նա Նազարեթում նույնպես դրանով է զբաղվել»։
Նրանք իսկապես Նազարեթից էին։ Նա այժմ ծաղիկները ձեռքին նայեց այդ մարդուն եւ ասաց․ «Դու վախենալու կարիք չունես»։ Նրա ձայնը հնչում էր այնքան գեղեցիկ, որ մարդը վախենում էր, երբ նա հայացք էր նետում իրեն․ Գորշ մուկը նայում էր սիրալիր, բայց՝ տխուր։
«Նրա անունը Ժոզեֆ է»,- ասաց երիտասարդ կինը,- «Ես ցանկանում եմ նրան արթնացնել։ Նա կարո՞ղ է վերանորոգել դուռը»։
«Այո՛, «Herberge zum Roten Mann»-ում պարզապես դուրս քաշեք աստառը եւ ստուգեք երեսպատումը: Դուռն այդպես է մեխված։ Դրսում կսպասեմ, եթե ուզում եք այն ձեռք բերել»:
«Դու կարող ես հանգիստ այստեղ սպասել»,- ասաց երիտասարդ կինը։
«Ոչ, ես ցանկանում եմ դրսում սպասել»։
Նա վախեցած նայեց Գորշ մկանը, որը ծիծաղելով թափահարում էր գլուխը, հետ գնաց եւ զգույշ փակեց դուռը, որի մեխից կախված էր փշալարը։ Մարդիկ հայտնվում էին ծաղիկներով, բայց Գորշ մուկը ո՛չ որպես տղամարդ, ո՛չ որպես կին, չէր երեւում եւ չէր այցելում նրան։
Երբ Ժոզեֆն իր գործիքակազմով դուրս եկավ, բռնեց նրա թեւն ու ասաց․ «Արի՛, մենք պետք է ձախ թեքվենք։ Նրանք գնացել էին ձախ, եւ այժմ մարդը վերջապես քաջություն գտավ ասելու, թե ինչ է ցանկանում ասել երիտասարդ կնոջը։ Նա մինչև այդ վախենում էր, որովհետեւ ծաղիկներով կանգնած էր այնտեղ»։
«Հովիվները»,- ասաց նա,- «քաղաքում պատմում են Ձեր անմիտ գործերի մասին»։ Բայց Ժոզեֆը ոչ թե դրան պատասխանեց, այլ ասաց․ «Հուսով եմ, Դուք գոնե մի քանդակ ունեք: Դռան բռնակը ջարդվեց: Էլի՞ դռներ կան»։
«Մենք ունենք մեկ քանդակ։ Այն մեզ անհրաժեշտ է դռան հետ միասին: Մենք բնակարան ենք ստացել»,- ասաց մարդը։
«Բնակարա՞ն: Ա՞յժմ։ Դա մանեւր չէ՞»։
«Ոչ, մանեւր չէ, բայց զինվորական մի ամբողջ ջոկատ գալիս է Բեթղեհեմ։ Մեզ մոտ»,- ասաց նա հպարտ,- «մեզ մոտ պետք է ապրի կապիտանը։ Հովիվները․․․»։ Նա խոսքն ընդհատեց, բայց ինչպես ինքը, այնպես էլ՝ Ժոզեֆը, մնացին կանգնած։ Փողոցի մի անկյունում կանգնած էր Գորշ մուկը։ Նրա ձեռքին շատ ծաղիկներ կային՝ սպիտակ շուշաններ։ Նա բաժանվեց փոքրիկ երեխաներից, որոնք ընդառաջ էին վազում։ Ավելի ու ավելի շատ երեխաներ էին գալիս, եւ մայրերը գալիս էին նրանց հետ, ովքեր դեռ չէին կարողանում քայլել: Եվ այն մարդը, որը բերել էր Ժոզեֆին, շատ էր վախենում, քանի որ Գորշ մուկը լաց էր լինում: Ձայները, աչքերը նրան արդեն վախեցրել էին, բայց արցունքներն ավելի սարսափելի էին։ Նա շոշափեց երեխաների մռութները, ձեռքը դրեց նրանց ճակատներին, համբուրեց նրանց փոքրիկ, կեղտոտ թաթիկները եւ նրանցից յուրաքանչյուրին տվեց մեկական շուշան։
«Ես քեզ էի փնտրում»,- ասաց Ժոզեֆը Գորշ մկանը,- «երբ ես քնած էի, երազում քեզ էի տեսնում»։
«Ես գիտեմ»,- ասաց Գորշ մուկը,- «մենք ստիպված ենք անմիջապես գնալ»։ Նա սպասեց մի ակնթարթ՝ մինչեւ փոքրիկ, ամբողջովին կեղտոտ աղջնակները եկան իր մոտ։
«Դադարե՞մ վերանորոգել կապիտանի դուռը»։
«Ոչ, մենք պետք է անմիջապես գնանք»։ Նա շրջվեց երեխաներից, բռնեց Ժոզեֆի ձեռքը եւ ասաց. «Ցավում եմ, բայց կարծում եմ որ չի ստացվի»։
«Օհ, թող միայն»,- ասաց մարդը։ Նա նայեց երկուսին, որոնք հետ էին գալիս ախոռ, հայացք նետեց փողոցին, որտեղ երեխաները վազվզում էին՝ ծիծաղելով, մեծ, սպիտակ շուշանները թաթիկներում սեղմած։
Ահա նա լսեց ձիերի երամակի դոփյունը, պտտվեց, նայեց խճուղով քաղաք մտնող խմբին։
«Ես դարձյալ հայհոյելու եմ, քանի որ դուռը վերանորոգված չէ»,-մտածեց նա։ Երեխաները կանգնած էին փողոցի եզրին եւ զինվորներին էին մեկնում ծաղիկները։ Այդպես զինվորները Բեթղեհեմում բարձրանում էին սպիտակ շուշանների ծառաշարքի միջով, եւ Ժոզեֆը մտածում էր․ «Ես հավատում եմ, որ հովիվներն իրավացի են իրենց խոսքում»։
Գերմաներենից թարգմանությունը` Թագուհի Հակոբյանի