Ճանապարհորդ, արի դու Սպա…

Երբ մեքենան արգելակեց, շարժիչը մի քանի րոպե դռդռում էր. դրսում, ինչ-որ մի տեղ, մի մեծ դարպաս ճռնչաց: Լույսը ջարդված ապակու միջով թափանցեց մեքենայի ներսը, եւ ես այժմ տեսա, որ լամպի կողքի ծածկոցը կտրտված էր. միայն նրա փորագիրը ցցվեց պտուտակը բացելիս, մի զույգ առկայծող մետաղալարեր` ապակու մնացորդների հետ միասին: Այնուհետեւ լսվում էր շարժիչի դռդռոցը, եւ դրսում աղաղակում էր մի ձայն. «Հանգուցյալներն այնտեղ են, դուք ունե՞ք այնտեղ հանգուցյալ»:

«Անիծված»,- բացականչեց վարորդը,-«Արդեն շա՞տ չեք մթնեցնում»:

«Մենք մթությունը չենք օգտագործում, երբ մի ամբողջ քաղաք ջահի պես բոցավառվում է»,- բացականչեց անծանոթ ձայնը. «Ես հարցրել եմ, թե դուք հանգուցյալ ունե՞ք»:

«Չգիտեմ»:

«Լսո՞ւմ ես դու: Հանգուցյալներն այստեղ են: Դու հասկանո՞ւմ ես, որ մյուսները դեպի գծագրատուն տանող աստիճաններին են»:
«Այո, այո»:

Բայց ես չէի մահացել, ես լսում էի ուրիշներին, եւ նրանք ինձ տանում էին աստիճաններով վերեւ: Նա գնում էր մի երկար, թույլ լուսավորված միջանցքով, որի պատերը կանաչ յուղաներկով էին ներկած. թեք, սեւ, հնաոճ հագուստի կախիչները կախված էին պատերին, եւ դռները արծնե վահանով էին պատված` VIa եւ  VIb, եւ երկու դռների միջեւ կախված էր մեղմ փայլատակող ապակի`սեւ շրջանակի մեջ,  Մեդեա ֆոն Ֆոյերբախը, եւ դիտում էր հեռուն: Այնուհետեւ բացվում էին դռները Va  եւ Vb-ի հետ միասին, եւ դրանց միջեւ կախված էր փշե պսակից անջատված մի նկար, մի հրաշալի կարմիր, թույլ լուսավորված նկար`շագանակագույն շրջանակի մեջ: Աստիճանների անցման մեջտեղում նույնպես կար մի մեծ սյուն, եւ նրա հետեւում, երկար ու բարակ, հրաշալի պատրաստված գիպսե եզրազարդի մի պատճեն`դեղին, թույլ լուսավորված, բնական, անտիկ… Ամեն ինչ երեւում էր, ինչպես կար. հունական լեգեոները`ապստամբ եւ վտանգավոր, փետրավորված աքաղաղի էր նմանվում, իսկ տան աստիճաններին, պատին, որը դեղին յուղաներկով էր ներկած, կախված էին բոլորի նկարները շարքով`մեծ կայսրերից մինչեւ Հիտլեր…

Եվ այնտեղ, այդ փոքրիկ երթի մեջ, որտեղ ես վերջապես, ճիշտ երկու քայլի համար պառկել էի իմ պատգարակի մեջ, այնտեղ էր առանձնահատուկ գեղեցկությամբ աչքի ընկնող, առանձնապես մեծ, առանձնապես խայտաբղետ հին իշխանի նկարը` երկնագույն համազգեստով, առկայծող աչքերով եւ կրծքին փայլատակող մեծ, դեղին աստղով:

Ես կրկին թեք պառկել էի պատգարակին եւ իմ կողքին էի դրել ռասաների պատմությունները. այստեղ էր հյուսիսային կապիտանն` իր արծվային հայացքով եւ հիմար բերանով, արեւմտյան Մոզելայի ափի բնակչուհիները, մի քիչ սուր եւ թափանցիկ, արեւելյան քմծիծաղողը` իր քթի մազարմատով, եւ երկար ադամախնձորի նմանվող լեռնային ֆիլմի պրոֆիլը: Այնուհետեւ կրկին հաջորդում էր մի նախասրահ, կրկին ես ուղիղ երկու քայլի համար պառկում էի իմ պատգարակին, եւ, մինչ բեռնակիրները կթեքվեին երկրորդ աստիճանին, ես նայում էի շուրջս. կողքս մարտիկի հուշարձանն էր` խոշոր, ոսկե պողպատյա խաչով եւ քարե դափնեպսակով:

Ամեն ինչ շատ արագ էր ընթանում. ես երբեք ծանր չեմ, եւ բեռնակիրները հանգստանում էին. ամեն ինչ կարողանում էր խաբկանք թվալ: Ես բարձր ջեմություն ունեի, ամենուրեք ցավեր էի զգում: Գլխում, թեւերիս մեջ, ոտքերում եւ սրտում հարվածներ էի զգում շփոթմունքից. այդ ամենը չէր երեւում ջերմաչափում:

Բայց երբ մենք ռասաների պատմիչների կողքին էինք լինում, ամեն ինչ այլ կերպ էր ընթանում. Կեսարի, Ցիցերոնի, Մարկ Ավրելիոսի երեք կիսանդրիներն ազնվորեն կողք-կողքի էին, հրաշալիորեն ընդօրինակված, ամբողջովին ոսկե, բնական, անտիկ, նրանք արժանապատվորեն կանգնած էին պատի կողքին, եւ Հերմեսի շարասյունը գալիս էր, երբ մենք անկյուն էինք թեքվում, եւ նախասրահից նախասրահ այստեղ ամբողջովին կարմիրով էր ընդգծված, եւ նախասրահի հետեւում, գծագրատան մուտքի մոտ կախված էր մի ծամածռված դիմակ: Չնայած այդ ծամածռված դիմակը դեռ հեռու էր: Աջ կողմում ես պատուհանի միջով տեսա խարույկի բոցկլտումը, ամբողջ երկինքը կարմիր էր եւ սեւ, լիքն ամպերը ծխից տոնական շարժվում էին մի կողմ…

Եվ կրկին ես ստիպված էի ձախ նայել եւ կրկին տեսնել OIa եւ OIb դռների վրայի ցուցանակները, շագանակագույն, նեխահոտ դռների միջով տեսնում էի միայն Նիցշեի մորուքի թելերը եւ նրա քթի ծայրը մի ոսկե շրջանակի մեջ, քանի որ նրանք ունեին նկարի մի կեսին սոսնձված գրություն, որում կարդացվում էր. «Թեթեւ վիրահատություն»:

Եթե այժմ, մտածում էի ես թռուցիկ… եթե այժմ… բայց դա արդեն եղել էր. Տոգոյի նկարն ապստամբ էր եւ մեծ, հարթ, ինչպես մի հին փորագրանկար, մի շքեղ ներգործություն, եւ առջեւում, գաղութների տների առջեւում, նեգրի եւ զինվորի առջեւ, որն անմիտ կանգնած էր հրացանը ձեռքին, կար մեծ, ամբողջովին բնությանը նմանակող բանանների մի կապ. ձախ կողմում`մի կապ, աջ կողմում`մի կապ, աջ կողմի մեջտեղում, դատարկ տեղը` մի կապ: Ահա ես նկատեցի, որ այն փոքր-ինչ քերծված է, ես պետք է անձամբ նկարագրեի այն…

Բայց ահա կիսով չափ բացվեց գծագրատան սրահի դուռը, եւ ես մեկնվեցի կիսանդրու տակ ու փակեցի աչքերս: Ես չէի ցանկանում ավելին տեսնել: Գծագրատան սրահը ներծծված էր յոդի, գոմաղբի, բինտի եւ սիգարետի հոտով, եւ այնտեղ աղմուկ էր տիրում: Նրանք ինձ հեռացրեցին, եւ ես ասացի բեռնակիրներին. «Դրեք իմ բերանին սիգարետը, որն իմ գրպանի վերեւի ձախ կողմում է»:

Ես զգում էի, թե ինչպես է ինչ-որ մի բան շարժվում իմ գրպանում, այնուհետեւ թշշում էր լուցկին, եւ ես իմ բերանին ունեի մի վառված սիգարետ: Ես քաշեցի այն: «Շնորհակալություն»,-ասացի ես:

«Այդ ամենը»-, մտածում էի ես,- «ոչ մի ապացույց չունի»: Յուրաքանչյուր գիմնազիայի վերջում գծագրատան մի սրահ է, մի ընթացք, եւ հին, հագուստի ճկված կախիչները փակցված էին կանաչ ու դեղին նեխած պատերին: Այդ վերջը չունի ապացույց, որ ես դպրոցում եմ, քանի որ Մեդեան կախված չէ VIa-ի եւ   VIb-ի միջեւ, իսկ Նիցշեի մորուքի թելերը`OIa-ի եւ OIb-ի միջեւ: Իհարկե, կա մի պատվեր, որը հուշում է, որ այն պետք է կախված լինի: Տան կահավորումը Պրուսիայում հումանիտար գիմնազիայի համար է, Մեդեան VIa-ի եւ VIb-ի միջեւ է, փշերը տեղ են բացել այնտեղ, Կեսարը, Մարկ Ավրելիոսը եւ Ցիցերոնը նախասրահում են եւ Նիցշեն`կողքին, որտեղ նա արդեն փիլիսոփայություն է կարդում: Հունական տաճարի եզրազարդը մի ապստամբ նկար է Տոգոյից: Ձգված տատասկները եւ հունական տաճարի եզրազարդը վերջապես բարի, հին, սերնդեսերունդ փոխանցվող դպրոցական իրեր են, եւ, իհարկե, ես առաջինը չէի, որը միտք հղացավ բանանի մասին գրելու. Տոգոն կապրեր: Կատակները նույնպես, որոնք նրանք անում էին դպրոցում, միշտ նույնն էին: Եվ դրանից բացի ես տոկում էի այն հնարավորությանը, որ ես ջերմաչափ ունեի, որը ես երազում էի:

Ես այժմ ցավ չէի զգում: Մեքենայում ավելի վատ էր. երբ նրանք փոքրիկ գնդաթիակի անցքի միջոցով քշում էին, ամեն անգամ ես աղաղակում էի. ահա մեծ ձագարներն ավելի լավն էին: Ավտոմեքենան բարձրացավ եւ, ինչպես մի նավ, սահեց դեպի գետահովիտը: Բայց այժմ արդեն երեւում էր, որ գագաթն ազդելու է, որ նրանք, ինչ-որ մի տեղից հայտնվելով մթության մեջ, կտրել էին թեւը. ես զգում էի, թե ինչպես է ասեղը ծակում մաշկը, եւ ինչպես է տաքացել ոտքի ներքեւի մասը:

«Չի կարող ճիշտ չլինել»,-մտածում էի ես,-«այդքան շատ կիլոմետրեր ավտոմեքենան չէր կարող մեկնել, գրեթե երեսուն կլիոմետր»: Եվ դրանից բացի`դու ոչինչ չես զգում, ոչ մի զգացմունք քեզ ոչինչ չի ասում, միայն աչքերը… ոչ մի զգացմունք չի ասում, որ դու քո դպրոցում ես, քո դպրոցում, որը միայն երեք ամիս առաջ ես թողել: Ութ տարի ոչ մի մանրուք չկա, դու պետք է միայն ո՞ւթ տարի անց ամեն ինչ ճանաչես քո աչքերով:

Իմ փակված կոպերի հետեւից ամեն ինչ տեսնում եմ մի անգամ, ինչպես վազող ֆիլմը. ներքեւի նախասրահը`կանաչ ներկած, աստիճանները`դեպի վեր, դեղին ներկած մարտիկի հուշարձանը, նախասրահը, աստիճանները, Կեսարը, Ցիցերոնը, Մարկ Ավրելիոսը…Հերմեսը… Նիցշեի մորուքի մազերը, Տոգոն, ծամածռությունը…

Ես կպցրեցի իմ սիգարետը եւ բղավեցի. բղավելը միշտ լավ էր: Պետք էր միայն բարձր բղավել, բղավելը հոյակապ էր: Ես բղավում էի, ինչպես խելագարը: Երբ ինչ-որ մեկն իմ մասին հիշատակում էր, իմ աչքերը ես միշտ չէի բացում. ես զգում էի մի օտար շնչառություն` տաք, սիգարետի եւ կոճղեզի զզվելի հոտով: Իսկ մի ձայն ինձ հանգիստ հարցնում էր. «Ի՞նչ է սա»:

«Ի՞նչ կա խմելու»,-հարցրեցի ես, եւ ոչ մի սիգարետ չգտա գրպանի ձախ կողմում:

Կրկին ես իմ շուրջը թափ տվեցի գրպանս, կրկին մի լուցկի թշշաց, եւ ինչ-որ մեկն իմ բերանին մոտեցրեց վառված սիգարետը:

«Որտե՞ղ ենք մենք»,-հարցրեցի ես:

«Բենդորֆում»,-եղավ պատասխանը:

«Շնորհակալություն»,-ասացի ես եւ շարժվեցի:

Բոլոր դեպքերում թվում էր, թե ես Բենդորֆում եմ, տանը, եւ, եթե ես սովորականից բարձր ջերմություն չէի ունենում, վատ չէի զգում, որ մի հումանիտար գիմնազիայում էի. դպրոցը որոշված էր: Ձայնը ներքեւից չէր աղաղակում. «Մյուսները գծագրատա՞նն են»: Ես մյուսն էի, ես ապրողն էի. ապրողներն աչքի են ընկնում մյուսների համեմատ: Գծագրատունն այստեղ էր ահա, եւ, եթե ես ճիշտ էի լսում, ապա ինչո՞ւ չէի կարող ճիշտ տեսնել: Եվ այնուհետեւ, հավանական է, որ բարձրաձայնում էի, որ ես ճանաչել եմ Կեսարին, Ցիցերոնին, Մարկ Ավրելիոսին, եւ դա կարող էր լինել միայն հումանիտար գիմնազիայում: Ես չեմ հավատում, որ այդ պատանիները ուրիշ դպրոցներում կանգնում են նախասրահի պատի մոտ:

Վերջապես նա ինձ ջուր բերեց. ես կրկին հոտոտեցի սիգարետն ու նրա դեմքի կոճղեզը, եւ, առանց ցանկության, փակեցի աչքերս. դա մի հոգնած, ծեր, հրշեջ խմբի համազգեստավորի չսափրված դեմք էր, եւ մի ծեր ձայն կամացուկ ասաց. «Խմիր, ընկեր»:

Ես խմեցի. դա ջուր էր, բայց հոյակապ ջուր: Ես իմ շրթունքներին զգում էի խոհարարական ամանեղենի մետաղական համը, եւ հաճելի էր զգալը, թե ինչպես է ջրի մեծ մասը ճնշում, բայց հրշեջը իմ շրթունքների միջից խլեց խոհարարական ամանեղենը եւ գնաց: Ես բղավեցի, բայց նա չվերադարձավ, միայն հոգնած ցնցեց ուսերն ու գնաց ավելի հեռու: Մեկը, որը նստած էր իմ կողքին, հանգիստ ասաց. «Ոչ մի մտադրության մասին իմաստ չունի հայտնելը, նրանք ավելի ջուր չունեն, քաղաքն այրվում է, դու դա տեսնում ես»:

Ես նայում էի մթության միջով. այն այրվում էր եւ բոցկլտում սեւ վարագույրների հետեւից, կարմիրը սեւի հետեւում էր, ինչպես մի վառարան, որի վրա շաղ տված են  նոր ածուխներ:

Ես նայում էի. այո, քաղաքն այրվում էր:

«Ինչպե՞ս է կոչվում քաղաքը»,-հարցրեցի ես նրան, ով կանգնած էր իմ կողքին:

«Բենդորֆ»,-ասաց նա:

 «Շնորհակալություն»:

Ես ուղիղ հայացք էի նետել պատուհանների շարքի միջով եւ երբեմն նայում էի առաստաղին: Առաստաղը մաքուր էր, սպիտակ եւ հարթ, բարակ, դասական սվաղած երիզով. բայց նրանք բոլոր դպրոցներում, գծագրատներում ունեին դասական սվաղած երիզով առաստաղներ, ծայրահեղ դեպքում`բարի, հին, հումանիտար գիմնազիաներ: Չնայած այդ ամենը պարզ է:

Ես պետք է այժմ ինձ հետեւեի, քանի որ գտնվում էի Բենդորֆի մի հումանիտար գիմնազիայի գծագրատանը: Բենդորֆն ունի երեք հումանիտար գիմնազիա` Ֆրիդրիխ Մեծի դպրոցը, Ալբերտի դպրոցը (եւ հավանաբար ես կարիք չունեմ հիշատակելու), բայց վերջինը`երրորդը, Ադոլֆ Հիտլերի դպրոցն էր: Ֆրիդրիխ Մեծի դպրոցում, աստիճանավանդակին, կախվա՞ծ չէր ծեր Ֆրիցի առանձնահատուկ ապստամբ, առանձնահատուկ գեղեցիկ, առանձնահատուկ մեծ նկարը: Ես այդ մասին գիտեի դպրոցից, ութ տարի առաջ, բայց ինչո՞ւ այդ նկարը չկարողացա կախել մեկ այլ դպրոցում, ճիշտ նույն տեղում, այնպես հստակ ու աչքի ընկնող, որ հայացքը պետք էր որսալ, երբ այն առաջին աստիճանին էր տեղադրված:

Դրսում ես այժմ լսում էի ծանր հրետանու կրակոցը: Ծայրահեղ դեպքում այն գրեթե հանգիստ էր. երբեմն միայն առկայծում էին կրակների մնացորդները, եւ մթության մեջ, ինչ-որ տեղ, մի շենքի վերնաճակատ էր փլվում: Հրետանին կրակում էր հանգիստ եւ օրինաչափ, եւ ես մտածում էի` լավագույն հրետանին է: Ես գիտեմ, որ դա համընդհանուր է, բայց միաժամանակ այդպես էի մտածում: Աստված իմ, որքան հանգիստ էր հրետանին, որքան հարմարավետ. մութ եւ անհաղթ, մի խաղաղ, գրեթե պարզ օրգան: Որքան նշանակալից է: Ես կարծում եմ, որ հրետանին ուներ ինչ-որ մի կարեւորություն, երբ այն կրակում էր: Այդ ամենն այնքան հաճելի էր լսելը, ճիշտ այնպես, ինչպես պատկերազարդ գրքերում նկարագրված պատերազմի մասին: Այնուհետեւ ես մտածում էի այն մասին, թե քանի-քանի անուններ լավագույնս կտեղադրվեին մարտիկին խորհրդանշող հուշարձանին, եթե նրանք հաղորդակցվեին մի մեծ, ոսկե, մետաղյա խաչի եւ մեծ, քարե դափնեպսակի: Ես հանկարծ դա հասկացա. երբ ես իմ հին դպրոցում էի, իմ անունը կտեղադրվեր այնտեղ`փորագրվելով քարին, եւ իմ դպրոցական օրացույցում, իմ անվան հետեւում կտեղադրվեր. «դպրոցից ձգվում էր դեպի դաշտ եւ ընկնում… համար»:

Բայց ես դեռեւս չգիտեի`ինչի համար եւ չգիտեի, որ եղել եմ իմ հին դպրոցում: Ես այժմ ցանկանում էի անպայման ներսից պատերազմել: Մարտիկին խորհրդանշող  հուշարձանի մոտ ոչ մի առանձնահատուկ կամ պատահական բան չկար. ամեն ինչ այնպես էր, ինչպես`ամենուրեք: Այո, կար մի մարտիկի պատրաստի հուշարձան, նրանք այն ստացել էին ինչ-որ մի կենտրոնից…

Ես դիտում էի գծագրատունը. նկարները կախված էին, նկատելի էին մի զույգ նստարաններ, որոնք դարսված էին անկյունում, իսկ պատուհանների միջով բարակ ու առատ լույս էր հորդում: Ինչպե՞ս կարող էր այդ ամենը գծագրատանը պատկանել: Իմ սիրտն ինձ ոչինչ չէր ասում: Այն ոչինչ չէ՞ր ասի, եթե ես այդ մարագում լինեի, որտեղ ես ութ երկար տարիներ սկահակներ էի նկարել եւ վարժվել էի տառատեսակները նկարելուն`բարակ, պարզ, հրաշալիորեն կեղծված հռոմեական ապակյա սկահակները, որոնք գծագրության ուսուցիչը տեղադրել էր առաջին շարքում եւ հին ձեռագրերը`տպատառ, անտիկ, հռոմեական, իտալական: Ես ատում էի այդ ժամերն այնպես, ինչպես դպրոցում չէի ատել: Ես ձանձրույթն էի ծամում երկար ժամեր եւ ոչ մի անգամ չէի կարողանում սկահակը պատկերել կամ տպատառերը նկարել: Բայց որտե՞ղ էին իմ նզովքները, որտե՞ղ էր իմ ատելությունը երես առ երես խլացվում. ձանձրալի պատերի՞ն: Ոչինչ ինձ չասացին, եւ ես լուռումունջ տարուբերեցի գլուխս:

Կրկին ու կրկին ես ջնջում էի, մատիտն էի սրում, ջնջում էի…ոչինչ…

Ես ճշգրտորեն չգիտեի, թե ինչպես եմ հեռացել. ես միայն գիտակցում էի, որ իմ աջ ձեռքը չէի կարողանում շարժել, աջ ոտքը`նույնպես, միայն ձախն էի մի փոքր շարժում: Ես մտածում էի, որ նրանք իմ թեւը փաթաթել են իմ մարմնին գրեթե այնպես, որ ես չկարողանամ շարժվել:

Ելքի մոտ, ներքնակների միջեւ, ես կպցրեցի երկրորդ սիգարետը եւ փորձեցի իմ թեւը շարժել, բայց այն այնպես էր ցավում, որ ես ստիպված էի բղավել: Ես բղավում էի հեռվից, եւ այդ բղավոցը կրկին ու կրկին թվում էր գեղեցիկ: Ես կատաղել էի, քանի որ չէի կարողանում իմ թեւը շարժել:

Ահա եւ բժիշկը կանգնեց իմ առջեւ: Նա վերցրել էր ակնոցը եւ ինձ աչքով էր անում: Նա ոչինչ չասաց, նրա հետեւում կանգնած էր հրշեջը, որն ինձ ջուր էր տալիս: Նա ինչ-որ բան փսփսաց բժշկի ականջին, եւ բժիշկը դրեց ակնոցը: Ակնոցի հաստ ապակիների հետեւից ես հստակ տեսնում էի նրա խոշոր, գորշ աչքերը`կամացուկ դողացող լայնացած բիբերով: Նա նայում էր ինձ երկար, այնքան երկար, որ ես ստիպված էի հայացքս հառել դեպի հեռուն: Նա կամացուկ ասաց. «Մեկ ակնթարթ, նրանք միեւնույն շարքում են…»:

Այնուհետեւ բարձրացրեցին նրան, որն իմ կողքին էր պառկած եւ տեղավորեցին գրատախտակի հետեւում: Նրանք միմյանցից քաշքշել էին գրատախտակը, տեղադրել լայնքով, եւ պատի ու գրատախտակի միջեւ դատարկ տեղը սավան էին կախել. դրա հետեւում վառվում էր պայծառ լույսը…

Ոչինչ չէր լսվում, մինչեւ մահուդը կրկին մի կողմ քաշեցին եւ նրան, որն իմ կողքին էր պառկած, դուրս տարան. Հոգնած, անզգա դեմքերով բեռնակիրները նրան ուղեկցեցին դռան մոտ:

Ես փակել էի աչքերս եւ մտածում էի. դու պետք է դրսում պատերազմես այն բանի համար, որ դու խոցված ես եւ այն պատճառով, որ դու քո հին դպրոցում ես: 

Ամեն ինչ ինձ այնքան սառն ու անտարբեր էր թվում, երբ նրանք ինձ տարան մեռյալների մի քաղաքի թանգարանի միջով. մի աշխարհի միջով, որն ինձ  անտարբեր ու օտար էր թվում, չնայած իմ աչքերը ճանաչում էին նրան: Միայն իմ աչքերը: Դա չէր կարող ճշմարիտ չլինել, քանի որ ես դեռ երեք ամիս առաջ այստեղ ճաշել եմ, սկահակներ եմ գծագրել եւ տպատառեր նկարել, ընդմիջմանը ներքեւ եմ իջել իմ մարմելադե բուտերբրոդներով, եղել եմ Նիցշեի, Հերմեսի, Տոգոյի, Կեսարի, Ցիցերոնի, Մարկ Ավրելիոսի կողքին, դանդաղ իջել եմ ներքեւի սրահ, որտեղ կախված էր Մեդեան, այնուհետեւ տան պարետի`Բիրգելերի մոտ, նրա մթնեցրած, փոքրիկ տնակում կաթ եմ խմել, որտեղ կարելի էր նաեւ մի սիգարետ ծխելու ռիսկին դիմել, չնայած դա արգելված էր: Նրանք զգուշությամբ տարան նրան, որն իմ կողքին էր պառկած, տարան ներքեւ, որտեղ հանգուցյալներն էին գտնվում. հանգուցյալները հավանաբար գտնվում էին Բիրգելերի գորշ, փոքրիկ տնակում, որտեղ տնակից եւ Բիրգելերի վատ սիգարետից հետո բուրում էր տաք կաթի հոտը…

Վերջապես կրկին ժամանեցին բեռնակիրները եւ ինձ բարձրացնելով տարան գրատախտակի հետեւը: Ես ակնթարթորեն թռիչք գործեցի դեպի դուռը եւ տեսա այն ակնթարթային ճախրանքը, որը նույնպես հաստատում էր. դռանը մի խաչ էր կախված, դպրոցն անվանակոչված էր Թոմասի դպրոց անունով, եւ այդ ժամանակ խաչը նրանք հեռացրել էին, բայց պատին մնացել էր մի թարմ, մուգ դեղին գույնի բիծ`խաչաձեւ, տափակ եւ պարզ, դեռեւս հստակ տեսանելի, քան`հին, թույլ, փոքրիկ խաչն ինքնին, որը նրանք կախել էին, իսկ պատի մաշված բացվածքին մնացել էր մաքուր եւ գեղեցիկ խաչի նշանը: Այդ ժամանակ նրանք բարկությունից ներկել էին ամբողջ պատը, բայց ոչինչ չէին օգտագործել: Ներկարարը ճիշտ չէր համապատասխանեցրել երանգը. խաչն ահա մնացել էր`շագանակագույն եւ պարզորոշ, բայց ամբողջ պատը վարդագույն էր: Նրանք հայհոյել էին, բայց ոչինչ չէին օգտագործել. վարդագույն պատին ահա եւ մնացել էր գորշ եւ պարզ խաչը, եւ ես հավատում եմ, որ ներկերի համար նրա բյուջեն սպառվել էր, եւ նա ոչինչ չէր կարող անել: Խաչը դեռեւս այստեղ է, եւ, երբ ճիշտ ուղղությամբ էիր նայում, կարելի էր նույնիսկ աջ կողմի գերանին նկատել ծուռ հետքը, որտեղ տարիներ շարունակ շիմշատի ծառի ճյուղն էր կախված, որը պարետ Բիրգելերը հետեւում սեղմել-ճմլել էր, երբ դեռեւս թույլատրված էր խաչը դպրոցում կախել… Ամեն ինչ հաշված վայրկյանների ընթացքում փլուզվեց, երբ ես ակնթարթորեն քաշեցի դուռը գրատախտակի հետեւը, որտեղ թափանցիկ լույսն էր վառվում:

Ես պառկել էի վիրահատության սեղանին եւ ինձ տեսնում էի շատ պարզ, բայց շատ փոքրիկ, նվազ, ձախ կողմում, լուսամփոփի պարզ ապակու մեջ եւ գիտեմ, որ բարակ, գունավոր մառլյայե ծանրոցը նման է մի անսովոր նուրբ սաղմի. ես ուրեմն ահա ձախ կողմում էի:

Բժիշկը կանգնել էր իմ մեջքի հետեւում, սեղանի շուրջը, որտեղ նա պրպտում էր իր գործիքները: Հրշեջը պատրաստված կանգնել էր գրատախտակի առջեւում եւ ծիծաղում էր. նա ծիծաղում էր հոգնած եւ տխուր, եւ նրա մազոտ, կեղտոտ դեմքը քնածի դեմք էր հիշեցնում: Նրա ուսի վրայից ես տեսա գրատախտակի հակառակ զզվելի կողմը, որն առաջին անգամ իմ սիրտը զգացնել էր տվել, երբ ես մեռյալների տանն էի: Ինչ-որ տեղ, իմ սրտի թաքուն մի անկյունում, ես սարսափելի վախեցած էի եւ պատրաստ էի հարվածելու. դա իմ ձեռագիրն էր գրատախտակին`ձախ կողմի վերեւի տողում: Ես ճանաչում եմ իմ ձեռագիրը. այն ավելի վատ է, երբ երեւում է հայելու մեջ, շատ ավելի հստակ է, եւ ես ոչ մի հնարավորություն չունեի իմ ձեռագրի նույնականացմանը կասկածելու: Մնացյալ ամեն ինչում ոչ մի ապացույց չկար`ոչ Մեդեայի մոտ, ոչ Նիցշեի, ոչ լեռնային ֆիլմի պրոֆիլի մոտ, ոչ Տոգոյի բանանների մոտ եւ ոչ էլ անգամ դռան վրայի խաչի նշանին. ամեն ինչ բոլոր դպրոցներում նույն կերպ էր, բայց ես չեմ հավատում, որ մյուս դպրոցներում նրանք գրատախտակին իմ ձեռագրով են գրում: Ահա նա կանգնած էր այստեղ. ասույթը, որը մենք մեր հուսահատ կյանքում պետք է գրեինք, եւ որը երեք ամիս հետաձգել էինք, հետեւյալն էր. ճանապարհորդ, արի դու Սպա…

Օհ, ես գիտեմ, գրատախտակը կարճ էր, եւ նկարչության ուսուցիչը նախատում էր, որ ես ճիշտ չէի դասակարգել`մեծ տառատեսակը ընտրելով, եւ նա, գլուխը տարուբերելով, հավասար մեծությամբ ներքեւում գրել էր. Ճանապարհորդ, արի դու Սպա…

Յոթերորդ անգամ ահա նա այստեղ է. իմ տպատառը, իմ անտիկ, գոթական, շեղատառ, հռոմեական, իտալական տպատառերը. յոթերորդ անգամ պարզ եւ չբարկացած գրել եմ. ճանապարհորդ, արի դու Սպա…

Հրշեջն այժմ բժշկի կամացուկ կանչով ներս մտավ. ես այդպես ընկալեցի խրատական ասացվածքը, որը փոքր-ինչ խեղաթյուրված էր, քանի որ ես տպատառը մեծ էի ընտրել, կետերը շատ էին:

Ես ցնցվեցի այն ժամանակ, երբ ձախ ազդրիս խայթոց զգացի: Ես փորձեցի հենվել, բայց չկարողացա: Ես հայացք նետեցի ինձ վրա ներքեւից: Նրանք ինձ արձակել էին. ես չունեի ոչ մի թեւ, աջ ոտք եւ մնացել էի հետեւում, քանի որ չէի կարողանում հենվել:

Ես աղաղակում էի. բժիշկն ու հրշեջը հայացք նետեցին ինձ վրա`առանց օգնելու: Բժիշկը միայն ուսերը թոթվեց եւ սեղմեց ներարկիչը փորձանոթի մեջ, որը դանդաղ եւ հանգիստ սահեց ներքեւ: Ես ցանկացա կրկին հայացք նետել գրատախտակին, բայց հրշեջը կանգնեց իմ կողքին եւ ծածկեց այն: Նա գրեթե բռնեց իմ ուսերից, եւ ես զգացի նրա ներկած համազգեստի կեղտոտ, խանձած հոտը, նայեցի միայն նրա հոգնած, տխուր դեմքին եւ ճանաչեցի նրան. նա Բիրգելերն էր:

«Կաթը»,-ասացի ես կամացուկ…

 

Գերմաներենից թարգմանեց` Թագուհի Հակոբյանը