Քաղաքական օրագիր

Գերմանացիներն ու իրենց բանաստեղծները

Նրանք հաճույքով են նրանց պահպանում երկերի լիակատար ժողովածուներում, դպրոցական ընթերցանության գրքերում: Նրանք սիրում են տեսնել նրանց հեռացված, մի քիչ խենթ եւ այս աշխարհից կտրված: Նրանք մեջբերում են նրանց` ըստ անհրաժեշտության եւ լռում են շատ թերությունների մասին: Նրանք անողոք սիրում են նրանց, մինչեւ նրանք փոքրանում են հուշարձանի չափ եւ դառնում անճանաչելի: Վերջերս գերմանացիները ցանկանում են, որ իրենց բանաստեղծներն ընդունված լինեն, բայց ոչ շատ (ուղղակի ակնարկվում է):

Ես տղաներիցս մեկի հետ նստել եմ էկրանի առջեւ (բավական ուշ) եւ լսում ու դիտում եմ Բիրմանի երգը: Քանի որ, սկսած 1965 թվականից, նրան թույլ չեն տալիս երգել դահլիճներում կամ հանդիսատեսի առջեւ, նա երգում է իր սենյակի խցում, որի պատերը ծածկված են լուսանկարներով, նկարներով եւ բարեկամական հիշեցումներով` ընդդեմ հրաժարականին նախորդող ներխուժումների: Արեւմտյան Գերմանիայի տեսախցիկներն այնտեղ են եւ պարզապես նկարահանում են այդ ամենը. Բիրմանը հիանալի տեսք ունի: Քանի որ ԳԴՀ ջրանցքը մեխված է, նա վազում է առաջ եւ ստիպված է լինում այրել վերջին, մտացածին կամուրջները. չէ որ առանց հանդիսատեսի երգիչը մեռած է:

Կոմունիստ Բիրմանը տխուր երգեր է երգում: Դա արդեն բավարար զանցանք է, որովհետեւ նշանակում է դավաճանել մի գաղափարախոսության, որը լավատեսություն է ներշնչում պետության նկատմամբ: Չնայած նա միայնակ է երգում սենյակում, սակայն Բիրմանն իրեն այնպես է պահում, ասես նվագում է լեփ-լեցուն դահլիճում, նույնիսկ պատկերասրահն է լցված: Նույնիսկ երբ պետությունն ու կուսակցությունը մեկուսացրեցին նրան, նա միշտ պատկերացնում էր իր հանդիսատեսին Արեւելքում եւ Արեւմուտքում:  

Առանց հիմքի եւ վերնաշենքի: Քանի որ կուսակցությունը կտրված գարշահոտ ոտքի պես նյարդայնացրել է տանջված Բիրմանին, նա երգում է, փչում, ծաղրում բալլադը կտրված ոտքերի մասին եւ քիչ վստահություն է վայելում: Եվ, որպեսզի դա հասկանալի լինի իրեն եւ ուրիշներին, նա պետք է բղավի, թե որքան աղոտ  հույս ունի. Բիրմանը պարզապես հավատացյալ կոմունիստ է:

«Դա կրոն չէ»,- ասաց որդիս: Բիրմանը պատսպարվել էր երգչախմբի խիստ ձեւի մեջ. նրա երգը ողբ է: Նրա դեմքին կիրքն է խաղում (տեսախցիկը ոչինչ բաց չի թողնում). հիասթափությունն ու դառնությունը վերածվում են կասկածելի խոստման: Այժմ նա ատելություն է ի ցույց դնում եւ նեղացնում է իր աչքերը, բայց նրա ձայնի փոփոխությունը ցույց է տալիս, որ ոչ մի բանաստեղծություն երկար   չի զսպի նրա ատելությունը (թեեւ կարող է): Այսքան շատ անվստահություն, գոյատեւելու՝ այսքան ուժեղ կամք՝ այսքան զվարճալի լակոնիկ կետեր: Նրա ծիծաղը նման է քմծիծաղի: Նա նման է մի կոմունիստ ծաղրածուի, որի համար մելամաղձությունն ու ուտոպիան երկու հարակից սենյակներ են, որոնցում նա միաժամանակ բնակվում է. նա միշտ այդ շեմն անցնում է զայրույթով: Նրա համար առաջընթացը սայթաքուն ընթացք է, որը նա եզրափակում է տրագիկոմիկ ձեւով: Նա չի ամաչում սենտիմենտալ լինելուց եւ անպետք, շարժվող տերեւներ է պոկում, որպեսզի բավարարի իր պահանջմունքները: Նա կատակով կոմունիզմից շահում է մի շատ լուրջ գործ, որը նրան ավելի մարդկային է դարձնում, քան համակարգն է թույլ տալիս:

Սակայն նրանք չեն դիմանում ոչ մի զվարճանքի: Այդ պատճառով էլ նրան լրտեսում են, արգելում են աշխատել: Այդ պատճառով էլ նրանից խուսափում են պետության արտոնյալ գրողները: (Յուրաքանչյուր ոք, ով  դյուրահավատորեն Հերման Կանտին դասում է ԳԴՀ-ն քննադատող հեղինակների շարքում, պետք է իմանա, որ Բիրմանի երգը եւ խիստ հաշվարկը` «Ես կշտացել եմ նրանցից»,  վերաբերում է նաեւ այն գրողներին, որոնք ամբողջությամբ գնվել են, եւ, ինչպես Կանտը, լքել են Բիրմանին): «Բայց հիմա նա չափազանցում է»,- ասաց որդիս: «Նա ստիպված է, ցավոք, նա ստիպված է»,- հակադարձեցի ես:

Արեւմուտքում մենք ունե՞նք հիմքեր` մերկ մատ ցույց տալու ԳԴՀ-ին եւ օգտագործելու Բիրմանին (առանց նրան հարցնելու)` որպես հիմնական վկա: Նախկինում ով չգիտեր, Բունդեսթագի վերջին քննարկումներից հետո պետք է վստահ լինի, որ միայն Շտրաուսն ու Բազելը չեն միացյալ կուսակցության հետնապահները, եթե նրանց թույլատրվեր, գործ կունենային Հայնրիխ Բյոլի, Մարտին Վալզերի եւ այլ գրողների հետ այնպես, ինչպես SED-ը կարող էր եւ կարող է վարվել Բիրմանի հետ: Արեւելքում եւ Արեւմուտքում իրենց դիրքորոշմանը հավատարիմ գերմանացիները սիրում են իրենց գրողներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք իրենց տեսնում են որպես բանաստեղծներ եւ փառաբանողներ` մութ շշուկներով կամ դրական, կենսահաստատ հայացքներով: Հենց որ նրանք բացահայտվեն  եւ վկայեն Springer զանգվածային թերթում կոմունիզմի, ստալինիզմի, նացիզմի մասին, Բիրմանը կմեկուսացվի եւ կդառնա համր.  Հայնրիխ Բյոլը, որին հնարավոր չէ լռեցնել, ենթարկվում է տեւական հալածանքների, մինչեւ նրա նյարդերը (դեռ կարելի է հուսալ) դիմանան:

Խուճապի մատնվելու եւ աքսորվելու պատճառ չկա: ԳԴՀ-ում ստալինիստները եւ սառը պատերազմի մարտիկները միութենական կուսակցությունների ներսում պարտվել են լարված քաղաքականության համար պայքարում: Նրանք դեռեւս հզոր են, նրանք դեռեւս կարողանում են Բիրմանին փակել չորս պատերի մեջ, որսալ Հայնրիխ Բյոլին, ինչպես Springer մամուլի օգնությամբ լրագրողական ազատությունն են որսում, սակայն զարգացումները կշրջանցեն գերմանական երկու նահանգների արձագանքը:

Ես կարող եմ պատկերացնել այն ժամանակները (առանց դրանք ներբողելու), երբ Վոլֆ Բիրմանը ոչ միայն իր հանդիսատեսին կհանդիպի Արեւելքում եւ Արեւմուտքում, այլեւ կարժանանա օբյեկտիվ քննադատության, որում Հայնրիխ Բյոլն իր բարոյական չափանիշները սահմանելիս կարիք չի ունենա պաշտպանվելու ցուցադրական համերաշխությամբ: Մինչեւ հուշարձան դառնալը  գերմանացիները կսովորեն հանդուրժել իրենց ողջ բանաստեղծներին, հարկ եղած դեպքում` նաեւ կբարձրաձայնեն այդ մասին:

 

***

Կարլ Վոլֆ Բիրման (ծնվ. 1936թ.)- գերմանացի երգիչ, երգահան եւ բանաստեղծ, նախկին Արեւելյան Գերմանիայի այլախոհ: Նա առավել հայտնի է 1968թ. գրված «Քաջալերում» երգով եւ 1976թվականին Արեւելյան Գերմանիայից արտագաղթով:

 

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի