Ձախլիկները
Էրիխը զննում է ինձ: Ես նույնպես հայացքս չեմ կտրում նրանից: Երկուսս էլ զենքը բռնել ենք մեր ձեռքին, եւ որոշված է, որ այդ զենքն օգտագործելով` կվնասենք միմյանց: Մեր զենքերը լիցքավորված են: Երկար վարժություններով փորձված, վարժություններից հետո բարեխիղճ կերպով մաքրված ատրճանակը պահում ենք մեզ մոտ. սառը մետաղը դանդաղ տաքանում է: Հեռավորության վրա կրակոցի ենթարկված երկաթբետոնն ունի անվտանգ տեսք: Չի՞ կարելի մի ինքնահոս, մի կարեւոր բանալի պահել եւ մի երկչոտ հորաքրոջ կաշվե սեւ ձեռնոցի հետ մի իր գնել: Ես երբեք հնարավորություն չունեի մտովի հասունանալու: Էրիխի զենքը կարող էր մի կույր, անվտանգ խաղալիք լինել: Ես նույնպես գիտեմ, որ Էրիխը ոչ մի վայրկյան իմ գործիքի լրջությանը չի կասկածում: Դրանից զատ, մենք մոտ մի կես ժամ ունենք միմյանց ատրճանակները վերցնելու, մաքրելու, կրկին միմյանց հետ նստելու, լիցքավորելու եւ հեռացնելու համար: Մեր անխուսափելի ակցիայի վայրը մենք նշանակել ենք Էրիխի հանգստյան տունը: Քանի որ միհարկանի շենքը ավելի քան մեկ ժամվա ճանապարհով հեռու էր հաջորդ կայարանից, եւ ուրեմն առանձին էր տեղադրված, մենք իրավունք ունեինք համաձայնելու, որ յուրաքանչյուր անցանկալի ականջ, որի համար ճշմարիտ նշանակություն ունեն բառերը, պետք է հեռու լինի կրակոցից: Բնակարանը մենք մաքրել էինք եւ նկարները, որոնք մեծ մասամբ որսորդական տեսարաններ եւ վայրի թռչունների կյանքն էին պատկերում, հավաքել էինք պատերից: Պետք չէր, որ աթոռներին հարվածներ լինեին, արժեք ունեին միայն ջերմությունից փայլատակող կոմոդները եւ հարուստ ներկերով պատկերները: Մենք նույնպես չենք ցանկանում նայել հայելուն կամ մի ճենապակի վնասել: Մենք այդ մասին միայն կանխատեսել ենք:
Մենք երկու ձախլիկներ ենք: Մենք միմյանց ճանաչում ենք այդ միությունից: Նրանք գիտեն, որ այդ քաղաքի ձախլիկները, ինչպես բոլորը, որոնք նույն ծանոթ արատով են կապված, հիմնել են մի միություն: Մենք միմյանց հանդիպում ենք կանոնավոր, եւ փորձում ենք մեր այլ, ցավոք, մեզ պարտադրված շարժուձեւը սովորել: Մի որոշակի ժամանակահատված մի աջլիկ մեզ համար բարեխիղճ կերպով դասընթաց անցկացրեց: Ցավոք, նա այժմ էլ չի գալիս: Ներկայացուցչության պարոնայք քննադատեցին նրա ուսումնական մեթոդները եւ մտածեցին, որ միության անդամները պետք է սեփական ուժերով սովորեն: Այդպես մենք համատեղ եւ անբռնազբոսիկ կերպով իրար կապեցինք գտնված հանրային խաղերն ու հնարամտության փորձերը. աջ ձեռքով թելում էինք, լցնում, բացում եւ կոճկում: Մեր կարգավիճակում դա կոչվում էր` մենք չենք ցանկանում հանգստանալ, մինչեւ աջը չլինի այնպես, ինչպես ձախն է: Այս նախադասությունը որքան գեղեցիկ եւ ուժերով լեցուն է դարձնում, չնայած այն հայտնի անմտություն է: Այդպես մենք երբեք այն չենք ստեղծի: Մեր միության ծայրահեղ աջ թեւն արդեն երկար ժամանակ է, ինչ պահանջում է, որ այդ խրատական ասացվածքը հանվի եւ նրա փոխարեն գրվի` մենք ցանկանում ենք հպարտանալ մեր ձախ ձեռքով, եւ ի ծնե շարժուձեւը մեզ չի ամաչեցնում:
Այդ կարգախոսը նույնպես չէր համապատասխանում եւ հուսալի չէր, եւ միայն նրա պաթոսն էր, ինչպես իսկական զգացմունքների խորությունն է, մեզ համար բառերի ընտրություն թողնում: Էրիխը եւ ես երկուսով համարվել ենք ծայրահեղ թեւը, լավ գիտենք, թե ինչպիսի խոր արմատներ է ձգում մեր ամոթը: Ծնողական տանը, դպրոցում, ավելի ուշ` զինվորական ծառայության ժամանակ մեզ չեն օգնել սովորելու վարվելաձեւ, որն իր չնչին նշանակության առանձնահատկությամբ աննշան համեմատության մեջ է այլոց հետ, տարածված աննորմալության հետ, որը պատշաճությանն է զուգակցվում: Դա սկսվել է մանկական հույսեր ներշնչելուց: Այդ հորաքույրներին, հորեղբայրներին, մայրական կողմի ընկերուհիներին, հայրական կողմի գործընկերներին նկատելի չէ մանկության հորիզոնի մթագնած, սարսափելի ընտանեկան լուսանկարը: Եվ բոլորը հույսեր են ներշնչել. «Ոչ, ոչ այդպիսի ձեռքեր, միայն շնորհալի ձեռքեր: Դու կմեկնես ճիշտ ձեռքերը, լավ ձեռքերը, խելացի, հմուտ, միակ ճշմարիտ, աջ ձեռքերը»:
Ես տասնվեց տարեկան էի եւ առաջին անգամ հափշտակված էի մի աղջկանով: «Ախ դու ձախլիկն ես»,- ասաց նա հիասթափված եւ ցույց տվեց ինձ վերնաշապիկի վրայի ձեռքը: Հիշողությունները մնացել են, եւ երբ ես ու Էրիխը այդ ասացվածքը շարադրում էինք, ցանկանում էինք մեր գրքում գրել, որ այն այդպիսով դառնա մի հուսալի, բայց երբեք անհասանելի իդեալի անվանում:
Էրիխը միմյանց էր սեղմել շրթունքները եւ նեղացրել աչքերը: Ես նույնպես նույնն արեցի: Մեր այտերի մկաննները խաղում են, ճակատի մաշկը լարված է, մեր քթանցքները բարակել են: Էրիխն այժմ մի ֆիլմի դերասան էր, որի քաշող ուժն ինձ վստահություն էր ներշնչում շատ արկածային սցենարներից: Ես իրավունք ունե՞մ ընդունելու, որ ինձ հետապնդում է երկու նշանակություն ունեցող կտավների հերոսների ճակատագրական նմանությունը: Մենք ցանկանում ենք ցասումնալից երեւալ, եւ ես ուրախ եմ, որ մեզ ոչ ոք չի դիտում: Կդառնա՞ր նա, որպես անցանկալի ականատես, անընդունելի, երբ չափազանց ռոմանտիկ խառնվածքի տեր երկու երիտասարդ մարդ ցանկանում են կռվել: Նրանք ունեն միեւնույն ավազակ հարսնացուները կամ մեկը մյուսին հնարավոր է` ասել է չարիքի մասին: Մի ընտանեկան վեճի ընթացքում սերված սերունդներ, մի ծնողական առեւտուր, ուրախության եւ թախծի մի արյունոտ խաղ: Այդպես միայն թշնամիներն են նայում իրար: Երեւում են անգույն, բարակ շրթունքները, այդ անհաշտ քթանցքները: Ինչպես նրանք ատելությունն էին ծամում, այդ մահվան կիրքը:
Մենք ընկերներ ենք: Եթե մեր մասնագիտություններն այդքան տարբեր են (Էրիխը մի հանրախանութում բաժնի ղեկավար է, ես ընտրել եմ ճշգրիտ մեխանիկի լավ վճարվող մասնագիտությունը), կարող ենք, այնուամենայնիվ, շատ ընդհանուր հետաքրքրությունները հաշվի առնել, երբ անհրաժեշտ է բարեկամությանը տեւականություն հաղորդել: Էրիխն ավելի երկար ժամանակ է անդամակցում այդ միավորմանը, քան` ես: Ես շատ լավ եմ հիշում այն օրը, թե ինչպես ես, երկչոտ եւ շատ տոնական հագնված, մի կողմից մտա մշտապես այցելվող մի ռեստորան, Էրիխը դուրս եկավ ինձ դեմ հանդիման, ցույց տվեց պահարանի անհուսալիությունը, նայեց ինձ խելացի, բայց առանց ավելորդ հետաքրքրասիրության եւ այնուհետեւ իր ձայնով ասաց. «Դուք ցանկանում եք մեզ մոտ ապահով լինել: Զգացեք Ձեզ` առանց վախի. մենք այստեղ ենք` Ձեզ օգնելու նպատակով»:
Ես միայն ասացի. «Միակողմանիություն»: Այդպես մենք միմյանց անվանում ենք պաշտոնապես: Չնայած այդ անվանակոչությունն ինձ երեւում էր այնպես, ինչպես կանոնների մեծ մասը չի հաջողվում: Անունը բավարար հստակությամբ չի արտաբերվում, ինչն էլ մեզ պետք է միավորեր եւ առանձնահատուկ կերպով ուժեղացներ: Իհարկե, մենք կկոչվեինք ավելի լավը, մեզ` ավելի կարճ ձախլիկներ կամ ավելի հնչեղ` ձախլիկ եղբայրներ կանվանեին: Նրանք կգուշակեին, թե ինչու էինք մենք ստիպված մերժել այդ տիտղոսի ներքո գրանցումը: Ոչինչ անտեղի եւ այդ պատճառով վիրավորական չէր լինի, որքան` հուսալի, խղճալի արժանապատվությամբ մարդկանց հետ համեմատելը, որոնց էությունը կասեցնում է եզակի մարդկային արժանապատվության հնարավորությունը` լրացնելով սիրո բավականությամբ: Մենք ամբողջովին հակասության մեջ էինք գտնվում խայտաբղետ հասարակության հետ, եւ ես իրավունք ունեմ ասելու, որ մեր տիկնայք իրենց գեղեցկությամբ, հմայքով եւ լավ վարքով` իրենց հետ վերցնելով մի աջլիկ կնոջ, որին ավելի տարեց կհամարեիր, կտային մի բնանկար, որը եկեղեցու ամբիոնի մոտ կանգնած քահանային, իր համայնքի հոգեւոր բարօրությունից ելնելով, բացականչելու առիթ կտար. «Ախ, չնայած դուք բոլորդ ձախլիկներ էիք»:
Դա ճակատագրական միության անվանումն էր: Անձամբ մեր առաջին ներկայացուցիչը, ինչ-որ չափով նահապետականորեն մտածող եւ ցավոք սրտի, քաղաքային վարչության մի բարձրագույն պաշտոն զբաղեցնող պաշտոնյա` կադաստրի վարչության պետը, պետք է այնուհետեւ համաձայներ, որ մենք հավանություն չենք տվել, որ ձախլիկությունը բացառվի, որ մենք միակողմանի ենք, միակողմանի մտածում ենք, զգում եւ վարվում:
Քաղաքական մտածողներն անկեղծ խորհրդակցում էին միմյանց հետ, երբ մենք ավելի լավ առաջարկները մերժել էինք եւ մեզ այնպես էին անվանում, ինչպես մենք իրավունք չունեինք երբեք անվանվելու: Այն բանից հետո, երբ խորհրդարանի անդամները կենտրոնից սկսած մեկ կամ այլ կողմեր էին թեքվում, եւ իրենց տան աթոռններն այնպես էին տեղադրված, որ հենց միայն աթոռների կահավորումը մատնում էր մեր հայրենիքի քաղաքական իրավիճակի մասին, մի գրությամբ, մի ելույթով ծնվել էին օրենքներ, որոնցում բառերը ձախ կողմում հանդիպում էին մեկից ավելի անգամ` վերագրելով վտանգավոր ծայրահեղականությանը: Ահա եւ այստեղ կարելի է հանգիստ լինել: Եթե մեր քաղաքի մի միավորում գործում է առանց քաղաքական ամբիցիաների եւ միայն փոխադարձ օգնությամբ եւ մարդամոտությամբ է ապրում, ապա այն մերն է: Եվ որպեսզի այստեղ ջարդվի բոլոր ժամանակների համար գագաթ դարձած էրոտիկ կեղծիքի յուրաքանչյուր կասկած, կարճ հիշեցնեմ, որ ես երիտասարդական խմբի աղջիկների մեջ եմ գտել իմ նշանածին: Եվ միայն երբ ազատ բնակարան գտանք, ցանկացանք ամուսնանալ: Երբ մի օր ստվերն անհետացել էր, յուրաքանչյուր հանդիպում կանացի սեռի հետ իմ հոգուց էր բխում: Ես այդ բարեգործության համար կարողանալու եմ շնորհակալություն հայտնել Մոնիկային: Մեր սերը պետք է պատրաստ լիներ ոչ միայն բոլորին հայտնի եւ շատ գրքերում նկարագրված խոչընդոտներին, այլեւ` պետք է մեր հանդարտ տառապանքներն անհետացներ, եւ այդժամ գրեթե պարզ կդառնար, թե ինչից կարող էր բխել մեր փոքրիկ երջանկությունը: Այն բանից հետո, երբ մենք փորձել էինք առաջին ընկալելի խառնակությունը` միմյանց աջլիկ լինելը, պետք էր նկատել, թե որքան անզգա է մեր մյուս կողմն այն դեպքում, երբ մենք ուղերձ էինք հղել, որը ցույց է տալիս, թե ինչպես են մեր պարոնայք մեզ ստեղծել: Ես չափազանց շատ չէի հանձնվել եւ հույս ունեմ անտարբեր չլինել, երբ ես ակնարկում էի, որ կրկին ու կրկին Մոնիկայի ձեռքն է ինձ ուժ տալիս` համբերությամբ սպասելու եւ խոստացածը ստանալու: Մեր առաջին համատեղ կինոայցելության ժամանակ ես պետք է երաշխավորեի, որ պետք է պահպանեմ իր աղջկական հմայքը, մինչեւ, չդիմանալով եւ հաստատելով անճարակությանը մեր հակվածությունը, մատանիով կծածկեինք աջ մատնեմատը: Ընդ որում, հարավային, կաթոլիկ երկրներում ամուսնական ոսկե մատանին ձախին են կրում, ինչպես յուրաքանչյուր արեւային գոտում սիրտն ավելի է ուղղորդում, քան` ձեռքբերովի բանականությունը: Այստեղ հավանաբար աղջկական կերպն ապստամբում է եւ ապացուցում, թե ինչպիսի հստակ ձեւի մեջ կանայք կարող են ներկայացվել, երբ իրենց կարեւորությունը վտանգվում է: Մեր միության երիատասարդ կանայք գիշերվա ջանասեր աշխատանքից հետո կանաչ դրոշի վրա մակագրություն են կարում. ձախը հարվածում է սրտին: Մոնիկան ու ես մատանիների փոխանակման ընթացքում այնքան էինք խոսել, եւ կրկին ու կրկին նույն արդյունքն էինք ստացել: Մենք կարող ենք մեզ համար ոչինչ չորոշել, անգիտակից, հաճախ չարակամ աշխարհի առջեւ որպես նշանվածներ արժեւորվել, երբ մենք տեւական ժամանակ է, ինչ հավատարիմ զույգեր ենք, մինչդեռ բոլորը մեզ միմյանցից բաժանում են: Հաճախ Մոնիկան արտասվում է այդ մատանու պատմության պատճառով: Ինչպես կկարողանայինք այդ տոնին ուրախանալ, թախծոտ, թույլ լույսը կընկներ բոլոր նվերների եւ առատորեն ծածկված սեղանների վրա:
Ահա եւ Էրիխը ցույց է տալիս իր բարի դեմքը: Ես նույնպես չեմ դիմանում, ինչ-որ ժամանակ անց զգում եմ ծնոտի մկանների ջղաձգություն: Դրանից բացի քունքներն են թափահարում: Ոչ, մեր ծամածռությունն անփոփոխ չէր: Մեր հայացքներն միմյանց էին հանդիպում ավելի հանգիստ եւ այդ պատճառով` ավելի խիզախ. մենք բուժում ենք: Յուրաքանչյուրն իր հավատարիմ ձեռքն է առաջարկում ուրիշներին: Ես ամբողջովին ապահովագրված եմ, որ չեմ սխալվի եւ Էրիխի վրա նույնպես կարող եմ հույս դնել: Երկար ժամանակ մենք վարժվել էինք գրեթե յուրաքանչյուր ազատ րոպե անցկացնելու քաղաքի ծայրամասում գտնվող մի արահետում եւ այսօր պետք է վճռել` չմատնվել անհաջողության:
Դուք կբղավեք, որը կսահմանակցի սադիզմին. Ոչ, դա ինքնաաղճատում է: Ինձ հավատ է ներշնչում, որ բոլոր փաստարկները մեզ ծանոթ են: Ոչինչ, ոչ մի հանցանք մենք չենք դատապարտել: Մենք առաջին անգամ չենք կանգնում ազատագրված սենյակում: Չորս անգամ մենք այդպես զինված նայում էինք միմյանց, եւ չորս անգամ մենք, մեր մտադրությունից սարսափած, թողեցինք, որ ատրճանակները գետնին ընկնեն: Միայն այսօր ենք մենք պարզություն մտցնում: Անձնական բնույթի վերջին պատահարներում եւ մեր համատեղ կյանքում նույնպես մեզ ճանաչում էին. մենք պետք է ինչ-որ բան անենք: Մենք ունենք միություն, որը երկար կասկածներից հետո, վերջնականապես մեզ բավարարելով զենքով, ընդառաջեց ծայրահեղական թեւի ցանկությանը: Դա այնքան շատ ցավալի է, որ մենք չկարողացանք ավելի շուտ մասնակցել: Մեր իմացությունը պահանջում է, որ մենք միության ընկերների սովորույթներից տարածություն պահպանենք: Աղանդավորությունը հիմնավորվել էր եւ ձգտում էր առողջ բանականություն ունեցողների շարքերը համալրել էնտուզիաստներով եւ ֆանատիկներով: Ոմանք թեքվում էին դեպի աջ, մյուսները երդվում էին ձախ կողմում: Ինչին ես երբեք չէի ցանկանա հավատալ, դա քաղաքական կարգախոսները սեղանից սեղան վանկարկելն էր, որն ուղեկցվում էր ձախ ձեռքի հարվածների հակասական պաշտամունքով, որն էլ նմանվում էր ցոփ խրախճանքի մի նստավայրի, որտեղ արժեր ուժեղ եւ կատաղի մուրճի շնորհիվ էքստազի մեջ ընկնել:
Եթե ոչ ոք բարձրաձայն չի կշտամբում եւ ակնհայտորեն կարճ ձեռքով մի կողմ չի նետում անկման արատը, չի կարելի այն բացառել. յուրաքանչյուր բաց թողնված եւ մեզ համար ամբողջովին անհասկանալի սերը երկու սեռերի միջեւ մեզ մոտ կողմնակիցներ էր գտել: Եվ ասեմ ամենավատի մասին. իմ սիրային կապն ուղեկցել էր Մոնիկային: Հաճախ նա իր ընկերուհու հետ միասին մի անկայուն եւ անհավասարակշիռ էություն են կազմում: Հաճախ նա իր զիջողականությամբ եւ բավարար քաջությամբ ազդում էր ինձ վրա պատմության շրջապտույտում, երբ ես կարողանում էի հավատալ մեր միջեւ առկա վստահությանը, որ նա հենց այն Մոնիկան է, որի ձեռքը ես հազվադեպ եմ բռնել:
Էրիխն ու ես այժմ փորձում էինք համաչափ շնչել: Որքան մենք ավելի շատ էինք համապատասխանում, այնքան ավելի ապահով էինք զգում, որ մեր գործունեւթյունն ազնիվ զգացմունքներով էր ուղղորդվում: Անհավատությունն, ինչպես խորհուրդ է տալիս Աստվածաշունչը, զայրույթ է ծնում: Ավելի շուտ այն կոչվում էր մշտական ցանկություն, պարզություն ստանալ, նորից ավելի շուտ պարզություն` իմանալու` ինչպե՞ս են իմ գործերը, այդ ճակատագիրն անփոփո՞խ է կամ մեր ձեռքո՞ւմ է չարությունից հրաժարվելու եւ մեր կյանքը նորմալ ուղղությամբ տանելու հնարավորությունը: Ոչ մի անիմաստ արգելք, աղեկապ եւ նմանատիպ տրյուկ: Ազնվորեն մենք ցանկանում ենք ազատ ընտրության միջոցով, ընդհանուրից ոչինչ չբաժանելով նորը սկսել եւ մի երջանիկ ձեռք ունենալ: Այժմ մեր շնչառությունը միասնաբար կարգավորվում է: Առանց միմյանց նշան տալու` մենք միաժամանակ կրակեցինք: Էրիխն ընկել էր, եւ ես նրան չհիասթափեցրեցի: Յուրաքանչյուրն, ինչպես նախատեսված էր, այնպես էր ընդհատում կարեւոր ջիլը, որ ատրճանակները, բավարար լիցքավորված չլինելով, ընկնում են գետնին, եւ այդպիսով յուրաքանչյուր հետագա կրակոց ավելորդ է դառնում: Մենք ծիծաղում ենք եւ սկսում մեր մեծ էքսպերիմենտը` փորձը, քանի որ միայն ուղարկված աջ ձեռքի միջոցով ժամանակավոր կապ ենք ստեղծում:
Գերմաներենից թարգմանեց` Թագուհի Հակոբյանը