«Ֆիորենցայի» մասին
Նամակ կաթոլիկ թերթին
1908
Ես հաճույքով ընդունում եմ խմբագրության հրավերը` մի քանի խոսք ասելու իմ պիեսի մասին, քանի որ այս պահին իսկապես ասելիք ունեմ:
Մյունխենի Ռեզիդենց թատրոնում «Ֆիորենցա» ներկայացումից հետո թերթերում հայտնվեց մի գրախոսություն, որը, որոշ խորաթափանց մարդկանց կարծիքով, լիովին չէր արդարացնում իմ աշխատանքը, քանի որ այն սխալ էր հասկացվել հոգեւոր տեսանկյունից: Գրախոսության հեղինակը կարծում էր, որ իմ բանաստեղծության մեջ պետք է տեսներ հակակաթոլիկ, իրականում`հակաքրիստոնեական, միտումնավոր մի դրվագ, եւ այս տեսակետից, բնականաբար, բացասաբար էր վերաբերվում բանաստեղծությանը: Նրա թյուրըմբռնումը տխրեցրեց եւ հիասթափեցրեց ինձ, հիասթափեցրեց, որովհետեւ, չնայած ես կաթոլիկ չեմ, բայց թաքուն հույս էի փայփայում, որ քրիստոնեական ոգով տոգորված իմ քննադատությունը ինչ-որ համակրանք կարթնացներ:
Մարդիկ կարծում էին, որ ես «Ֆիորենցա»-ում փառաբանում եմ իտալական վերածնունդը: Դա մոլորություն է: Այս առումով ես Վերածնունդը քննադատել եմ վերջին խոսքերով, սակայն այն մարդկանցից եմ, որոնք լիովին ընկալում են քննարկվող նյութը, հասկանում են այն եւ գիտեն, թե ինչ լեզվով պետք է խոսեն: Երկխոսությունները, որոնք ընթանում են Վերածննդի դարաշրջանի լեզվով եւ նախատեսված են Վերածնունդը քննադատելու, ոչ թե այն փառաբանելու համար, արդեն իսկ ակնհայտ են դարձնում այն փաստը, որ ոչ թե Լորենցո Մեդիչին, այլ նրա հակառակորդը` վանական Ջիրոլամո Սավոնարոլան է նրա իրական հերոսը: Այո’, չնայած «սարսափելի քրիստոնյան», ինչպես նրան անվանում է Լորենցոն, բեմ է դուրս գալիս միայն պիեսի վերջում, այնուամենայնիվ, նա հոգով ներկա է բեմում առաջին իսկ խոսքից. ես սկսեցի նրանից, իմ նախնական ուսումնասիրությունների մեծ մասը նվիրված էր նրա կյանքին, նրա կերպարն էր ինձ հետաքրքրում, նրա ճակատագիրն էր ինձ իսկապես ոգեշնչում: Եթե Լորենցո Մեդիչին նրան թվում է նշանակալի, սիրելի, նույնիսկ մի պահ` գերազանց, դա ոչ այլ ինչ է, քան բանաստեղծական արդարության ձգտման արտահայտություն, ձգտում, որին աշխարհում ոչինչ ավելի օտար չէ, քան հենց ինքը` միտումը:
«Ակնհայտ է, որ այն պետք է ցույց տա, թե որքան վատ են խեղճ արվեստի գործերը, եթե առաջին պլան է մղվում եկեղեցին, իհարկե` կաթոլիկ եկեղեցին»,- նշված էր գրախոսության մեջ: Ճիշտ չէ այդպես մտածելը, քանի որ Սավոնարոլան «վերեւում» եկեղեցի չմտավ, ինչի համար բավարար ապացույց է այն փաստը, որ նրանք, ի վերջո, այրեցին նրան: Ես հեռու եմ եկեղեցին որպես անձեռնմխելի գաղափար տարբերակելուց եւ նրա մասին ոչ միշտ արժանի պատկերացումներն անտեսելուց: Իտալացի ժողովուրդը հասկացավ այդ տարբերությունը, քանի որ իմ փոքրիկ Ջիովանիի օրինակը ցույց է տալիս, թե մոտավորապես ինչ տեսք ունեին հռոմեական եկեղեցու ներկայացուցիչները տասնհինգերորդ դարի վերջին: Նա շատ սիրալիր է, բայց նկարիչ Ալդոբրանդինոն, իր կտրուկ արտահայտություններով, կարող էր արդարացիորեն ասել, որ նա քրիստոնեությունից այնքան էր հասկանում, «որքան եզը` վին նվագելուց»: Եկեղեցին, որպես անհատականությունից զուրկ հաստատություն, մնում է առանց խոսքի, սակայն անձամբ, ինչպես ինքն էր ներկայանում, այդ ժամանակ ապաքրիստոնեական էր. նա ի սրտե երդվել էր մեծ Բաբելոնին, աշխարհին, վայելքին, հեթանոսական գեղեցկությանը, եւ երբեք, ինչպես եղբայր Ջիրոլամոն, չէր հակադրվի Մեդիչիի ոգուն: Այդ ժամանակ ամբողջ Իտալիայում, թերեւս, ոչ ոք քրիստոնեությունը չէր ընկալում որպես փորձառություն, կամք, աշխարհայացք, կիրք, բացի այդ մեկ վանականից` իմ պիեսի հերոսից, որն իրականում բոլոր ժամանակների ամենակրքոտ եւ արմատական քրիստոնյաներից մեկն էր: Նրա` սուրբ Սան Մարկոյի մեջ քրիստոնեությունը ձեռք բերեց անձնական իշխանություն, եւ այդ հերոսական իրադարձությունն իմ պոեզիայի հիմնական թեման էր:
Ո’չ, «Ֆիորենցա»-ն հակաքրիստոնեական ստեղծագործություն չէ. որոշ բառեր, որոշ մտքեր ինչ-որ բան սովորեցրել էին գրախոսողին: Միտքը մեջբերումներով փոխելու ցանկությունը չափազանց հեռու էր ուղղորդում, բայց, օրինակ, ինչո՞վ բացատրել այն հեգնանքը, որն արվեստագետներն արտահայտում են երկրորդ եւ երրորդ գործողություններում: Այս տեսարաններն ամբողջությամբ, Ֆրա Ջիրոլամոյի տեսանկյունից, պետք է ստիպեին նրան կանգ առնել: Եթե ես ինչ-որ տեղ կողմնակալ եմ գտնվել, ապա հենց այստեղ էր, որտեղ սուր, դրամատիկ հակադրության անհրաժեշտությունն ինձ ստիպեց հեթանոս գեղեցկության ներկայացուցիչներին պատկերել որպես պարծենկոտների, ծաղրածուների, այծամարդերի եւ երեխաների զվարճալի խմբի` ի դեմս իմ գիտակից եւ վիշտ կրող հերոսի: Բայց դա, անշուշտ, կլիներ այլ միտում, քան այդ թերթերի քննադատն էր ստիպված հավատալ եւ այն վերագրել ինձ:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի
1. Լորենցո Մեդիչի- Վերածննդի դարաշրջանում իտալացի պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնականների, արվեստագետների, բանաստեղծների հովանավոր:
2. Ջիրոլամո Սավոնարոլա- Վերածննդի դարաշրջանի Ֆլորենցիայում դոմինիկյան կրոնավոր, քարոզիչ, հասարակական բարեփոխիչ:
3. Սան Մարկո- Վենետիկի վեց պատմական շրջաններից կենտրոնականը:
Դիտումներ: 385
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։